Մեր Բլոգը

Ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ին: Ձեռնարկության առաջին արտադրատեսակներն են եղել թանը, կեֆիրը և 12%-ոց սերուցքը:

biokat
biokat
biokat
biokat
biokat

Թթվասերի օգտակար հատկությունները

Իսկ այս կաթնամթերքի օգտակար հատկությունների մասին լսե՞լ եք։

Բացի այն, որ թթվասերը կարգավորում է նյութափոխանակությունը, այն նաև․

• նպաստում է ոսկորների, ատամների և մազերի աճին և ամրապնդմանը,

• բարելավում է մարդու վերարտադրողական գործառույթը,

• հանգստացնում է նյարդերը,

• պարունակում է օրգանիզմի համար կարևոր B խմբի, C, PP և E վիտամիններ։

 

Գիտե՞ք, որ թթվասերը՝

• Բացառապես սլավոնական արտադրանք է: Թթվասերը հայտնագործվել է դեռ Կիևյան Ռուսիայի գոյության շրջանում։

• Այն ժամանակ թթվասերը պատրաստում էին թթու կաթից: Թարմ արտադրանքը թողնում էին որոշ ժամանակով, ինչից հետո հանում էին վերին շերտը`սերուցքը,և թողնում, որ այն թթվի։

• Թթվասերը ազդում է մարդու հորմոնալ ֆոնի վրա: Տղամարդկանց մոտ այն խթանում է տեստեստերոնի արտադրությունը, իսկ կանանց մոտ նպաստում է էստրոգենի արտադրությանը, ինչը բարելավում է լիբիդոն:

• Խոլեստերինի քանակը նվազեցնելու համար բուտերբրոդում կարագը փոխարինեք թթվասերով: Կստացվի նույնքան համեղ, սակայն ավելի օգտակար։

Կապ մեզ հետ

Դուք միշտ կարող եք կապի մեջ լինել մեզ հետ։