Ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ին: Ձեռնարկության առաջին արտադրատեսակներն են եղել թանը, կեֆիրը և 12%-ոց սերուցքը:
Lilevents-ի կազմակերպած «Սովորում ենք գրագետ սնվել, խնամել մաշկն ու կառավարել հորմոնները» սեմինար-բրանչի հովանավորներից էր BIOKAT կաթնամթերքի ընկերությունը, որը բոլոր մասնակիցներին հյուրասիրություն և նվերներ էր պատրաստել:
Ուզում ենք նշել BIOKAT-ի մի քանի առավելությունները.
• Ամենակարևոր առավելությունը, բնականաբար, բաղադրությունն է. BIOKAT-ի կաթնամթերքը պատրաստված է անարատ կաթից՝ զերծ հավելումներից:
• BIOKAT-ն առաջարկում է ինչպես ցածր՝ 0 տոկոս յուղայնությամբ, այնպես էլ յուղոտ կաթնամթերքը: Սա ենթադրում է, որ «Բիոկաթ»-ի արտադրանքը կարող են վայելել նաև իրենց քաշին հետևողները կամ նիհարել ցանկացողները:
• BIOKAT-ի տեսականին ընդարձակ է. կաթ, համեղ յոգուրտներ, կեֆիր, կաթնաշոռ, թթվասեր, պանիր մինչև անգամ պաղպաղակ:
• BIOKAT-ի արտադրանքը համեղ է: Ի դեպ, սեմինարի բանախոսներից սննդաբան-դիետոլոգ Շաղիկ Մինասյանը նշեց, որ իր բոլոր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել հենց այս ընկերության կաթնամթերքից՝ ելնելով դրա բաղադրությունից:
Կարծում ենք բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ փորձեն մեր ընկերության արտադրանքը, կդառնան BIOKAT-ի մշտական հաճախորդները:
Դուք միշտ կարող եք կապի մեջ լինել մեզ հետ։